Գիտեք, որ սենց մարդուն պարտադրում եք, կոտրում եք, որ ինքը իրա արտահայտաց կարծիքի համար ներողություն խնդրի, որ ձեր լիբեռալֆաշիզմն եք մարդու վզին փաթաթում, որ ոհմակային հարձակում եք անում ու անպատրաստ մարդուն խեղճացնում եք ու ստորացնում, որ ստիպում եք լռի կամ ձեր ուզածով խոսա, ու մտածում եք որ հաղթել եք , ապա ասեմ, չարաչար սխալվում եք: Մարդ ուղղակի իր մեջ կպահի ու ամենահարմար պահին կգործի:
Գրքեր կարդացեք, հոգեբանություն, սոցիոլոգիա , պատմություն: Նյուտոնի օրենքները ձեր ուղեղում թարմացրեք :
Դուք ձեզ մեծ կրակի մեջ եք քցում: Ու էս ամեն ինչը տրաքելու ա: Ու շատ վատ ձևով: Որովհետև բնության դեմ չես կարող գնալ: Կդիմանա, կտանջվի, կհանդուրժի իսկ հետո իր միջից ձեր նմաններին ուղղակի հետ կտա: Ու էտ հոտից էլ կյանքում չեք մաքրվի:
Ու հետո չասեք, որ ձեզ չեն զգուշացրել:
Դուք ձեզ մեծ կրակի մեջ եք քցում ու էս ամեն ինչը տրաքելու է, ու շատ վատ ձևով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet