«Դու որ լինես . . .»
Արև ելնի,
Անկեղծ,էսքան չես սրտնեղի:
Տե~ղ-անտեղի,
Աչքդ ամպին չես սևեռի,
Իբրև` արի ու մի նեղվի:
Հեչ,որ չեղնի,
Մարդ կելնի հյուր կգնա
Հին ընկերոջ:
Կամ էլ ասենք`սուրճը համով,
Քիչ,թե ծանոթ մի տիկնոջ մոտ
Կբորբոքի կիրք ու կարոտ...
Հերն անիծած,թե շփումը
Չի լինի շոգ...
Թող մի քիչ էլ այրող լինի,
Որ արևն էլ արև լինի,
Մարդն` արևի~ ու վայելի...
Թե չէ` անձրև~,անձրև~,անձրև~:
Ասա,- Անձրև, դու որ լինես,
Չե~ս սրտնեղի...
Ազատ Աբրահամյան
Դու որ լինես...Ազատ Աբրահամյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet