▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու արա ես, դու խուլիգան ես. վեճ՝ ոստիկանի եւ «Սասնա ծռերի» անդամի միջև

«Սասնա ծռեր»- ի անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է համապատասխան տեսանյութը և կից գրել.

#ԴԺՎԱՐ #ԳՈՐԾ՝ ոստիկանին պետք է բացատրել, որ քաղաքացու հետ պետք է խոսել հարգալիր և սիրալիր, անգամ եթե նա ըստ քեզ որևէ կարգ է խախտել։
Ոստիկանին պետք է ստիպել, որ իր պարտականությունները յուրացնի, որ գիտելիքներ ձեռք բերի։ Ամեն տգետ ու ինքնահավան արարածի չպետք է նշանակել այդ խիստ պատասխանատու աշխատանքին։

15 րոպեից ավել տվյալ արարածից պահանջում էի ներկայացնել օրենքի այն կետը, որի հիման վրա նա իմ փաստաթղթերը պիտի վերցնի և գնա իր նախընտրած վայրում արձանագրություն կազմի այն խախտման վերաբերյալ, որն ըստ իրեն հայտնաբերել է, ողջ այդ ժամանակահատվածում նրանից պահանջում էի, որ քաղաքացու հետ «տղավարի» խոսելու փոխարեն ներկայանա և Դուք-ով դիմի…
Մի խոսքով հետաքրքիր կլինի՝ նայեք

ՀԳ. Հուսով եմ, որ մոտ ապագայում նման արարածները կդադարեն ներկայացնել իրավապահ համակարգը…

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին