«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) մահափորձի գործով սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանի կյանքին վտանգ է սպառնում։ Մեր տեղեկություններով՝ Քոչինյանին սպառնում են հենց Դոն Պիպոյի կողմնակիցները՝ ՔԿՀ-ում վերջինիս նկատմամբ տարբեր տեսակի ճնշումներ գործադրելով:
«Ժամանակ»ժի հետ զրույցում Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը թույլ չի տալիս որեւէ տեղեկություն տրամադրել լրատվամիջոցներին՝ իր եւ քրեական գործի հետ կապված։ Պաշտպանը միայն քայլեր է ձեռնարկում, որպեսզի Քոչինյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխեն ԱԱԾ մեկուսարան՝ «Կենտրոն» ՔԿՀ, որպեսզի ավելի անվտանգ լինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում