Քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի առանձնատնից բերման ենթարկեցին նրա թիկնապահներից մեկին։
Արթուր Ասատրյանն ԱԱԾ աշխատակիցների հետ սկսեց ինչ-որ բան քննարկել, որից րոպեներ անց նրան էլ բերման ենթարկեցին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր գործողություններ է իրականացնում Էջմիածնի քաղաքապետարանում, ինչպես նաեւ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող տարբեր շինություններում և Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի տանը:
Հիշեցնենք նաև, որ Էջմիածնում ցույցեր են իրականացվում ընդդեմ Մանվել Գրիգորյանի և նրա որդու՝ Կարեն Գրիգորյանի:
Հավելենք, որ Էջմիածնի փողոցները երեկվանից փակ են:
Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին:
Նա մասնավորապես գրել էր.«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»:
Նշենք, որ այսօր Դոն Պիպոն բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Կարդացեք նաև՝ Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան