▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոն Պիպո ջան, Հայաստանը քեզ համար Наша Раша-ն չի

 

Նոր «երևույթ է» կարծես թե հայտընվել հայրենական քաղաքական երկանակամարում՝ բարերար-գործարար-մաֆիոզոյի ամպլուայում՝ ոմն Արթուր Ասատրայն, նույն ինքը՝ Դոն Պիպոն...
Այս Դոն Պիպոյի (լավ ա Կորլեոնե չի դրել կլիչկեն) մասին մի երկու գրառում աչքովս ընկավ ու մի թեթև սիրողական հետաքննություն իրականացնելուց հետո պարզեցի, որ մարդու տղեն ինչ որ բարեգործական հիմնադրամ ա բացել վերջերս ու մի երկու կոպեկ գումարներ ա հատկացրել, բացի դրանից, մի քիչ էլ փող ա հատկացրել, որ տարբեր (հիմնականում երկրորդական ու երրորդական կարգավիճակի) կայքեր իրա փիառն անեն, իր հարցազրույցները հրապարակեն ու կերտեն մեծն բարեգործ-հայրենասերի իմիջ՝ քաղաքական դաշտ խղկվելու ակնհայտ նկրտումներով:
Իհարկե, կարելի էր աչք փակել ու անցնել, որովհետև սա ավելի քան անլուրջ է ու 90-ականներում լռված մարդկանց նման փորձերը ի սկզբանե դատապարտված են ձախողման, բայց էս վերջին հարցազրույցում Դոն Պիպոն իր նեվածության մասին է պատմում Շամշյանից, ով ինչ որ հոդված ա գրել Պիպոյի «մարտական» անցյալից: Համաձայն Շամշյանի, 90-ականներին այն ժամանակ դեռ ոչ դոն, ոչ էլ Պիպո հանդիսացող Արթուր Ասատրյանը ինչ որ կոնֆլիկտներ է ունենում Էջմիածնում Գեներալ ՄԱնվելի հետ, որի արդյունքում զոհվում է նրա ընկերը, իսկ ինքը Հայաստանից ստիպված է լինում փախչել:
Հիմա Պիպոս մի հատ պաթոսով գերհագեցած հարցազրույց ա տալիս, որտեղ կշտամբում ա Շամշյանին՝ լրագրողական էթիկա խախտելու մասին, հայտարարում ա, որ ինքը քաղաքականության հետ ընդհնրապես կապ չունի, խիստ զբաղված մարդ ա, և այլն, և այլն...
Ասում եմ, կարելի էր աչք փակել այս ամենի վրա, բայց այդ հարցազրույցի մեջ անհեթհեթության աստիճան զռռում էր, որ ինքնափիիառի պատվերով հարցազրույց ա, ընդ որում թե հարցազրույց տվողը, թե՛ այն հետո խմբագրող ջանք ու եռանդ չեն խնայել, որ այդ պաթոսն ու ֆալշը անպակաս լինեն:
Դոն Պիպո ջան... չգիտեմ Իտալիայում քեզ Հայաստանը ո՞նց ա երևում, բայց էս Наша Раша-ն չի, որ էն երկու «մտահոգ» դեպուտատների պոնտերով ստեղ քաղաքականություն մտնես ու մի բան էլ կայանաս (իսկ էն որ քաղաքական ամբիցիաներ կան՝ զռռում է): Մի քանի հարյուր դոլարի բարեգործությունը նախ դադարում է այդպիսին լինելուց, հենց սկսում ես օգտագործել այն սեփական դերն ու նշանակությունն ուռճացնելու համար, առավել ևս, եթե դա անում ես ուրագավարի ու անթաքույց: Հա, ու մեկ էլ մի տարի վրիպել ես, որ «Դոնային»-մաֆիոզային ռոմանտիկայի պոնտերը հերիք լինեն քաղաքական-հասարակական դերակատարությունը բարձրացնելու համար:
Այնպես չի, որ Դոն Պիպոյին ավելի վատն եմ համարում, քան եղածներին, բայց դե մի տեսակ անլուրջ ա էլի սենց հետամնաց քաղաքական ու քարոզչական ինստրումնետներով ու նման պարզունակ ռազմավարությամբ գործելը նրա կողմից:

Նոր «երևույթ է» կարծես թե հայտընվել հայրենական քաղաքական երկանակամարում՝ բարերար-գործարար-մաֆիոզոյի ամպլուայում՝ ոմն Արթուր Ասատրայն, նույն ինքը՝ Դոն Պիպոն...
Այս Դոն Պիպոյի (լավ ա Կորլեոնե չի դրել կլիչկեն) մասին մի երկու գրառում աչքովս ընկավ ու մի թեթև սիրողական հետաքննություն իրականացնելուց հետո պարզեցի, որ մարդու տղեն ինչ որ բարեգործական հիմնադրամ է բացել վերջերս ու մի երկու կոպեկ գումարներ է հատկացրել, բացի դրանից, մի քիչ էլ փող է հատկացրել, որ տարբեր (հիմնականում երկրորդական ու երրորդական կարգավիճակի) կայքեր իրա փիառն անեն, իր հարցազրույցները հրապարակեն ու կերտեն մեծն բարեգործ-հայրենասերի իմիջ՝ քաղաքական դաշտ խղկվելու ակնհայտ նկրտումներով:

Իհարկե, կարելի էր աչք փակել ու անցնել, որովհետև սա ավելի քան անլուրջ է ու 90-ականներում լռված մարդկանց նման փորձերը ի սկզբանե դատապարտված են ձախողման, բայց էս վերջին հարցազրույցում Դոն Պիպոն իր նեղվածության մասին է պատմում Շամշյանից, ով ինչ որ հոդված է գրել Պիպոյի «մարտական» անցյալից: Համաձայն Շամշյանի, 90-ականներին այն ժամանակ դեռ ոչ դոն, ոչ էլ Պիպո հանդիսացող Արթուր Ասատրյանը ինչ որ կոնֆլիկտներ է ունենում Էջմիածնում Գեներալ ՄԱնվելի հետ, որի արդյունքում զոհվում է նրա ընկերը, իսկ ինքը Հայաստանից ստիպված է լինում փախչել:
Հիմա Պիպոս մի հատ պաթոսով գերհագեցած հարցազրույց է տալիս, որտեղ կշտամբում է Շամշյանին՝ լրագրողական էթիկա խախտելու մասին, հայտարարում է, որ ինքը քաղաքականության հետ ընդհնրապես կապ չունի, խիստ զբաղված մարդ է, և այլն, և այլն...
Ասում եմ, կարելի էր աչք փակել այս ամենի վրա, բայց այդ հարցազրույցի մեջ անհեթհեթության աստիճան զռռում էր, որ ինքնափիառի պատվերով հարցազրույց է, ընդ որում թե հարցազրույց տվողը, թե՛ այն հետո խմբագրող ջանք ու եռանդ չեն խնայել, որ այդ պաթոսն ու ֆալշը անպակաս լինեն:
Դոն Պիպո ջան... չգիտեմ Իտալիայում քեզ Հայաստանը ո՞նց է երևում, բայց էս Наша Раша-ն չի, որ էն երկու «մտահոգ» դեպուտատների պոնտերով ստեղ քաղաքականություն մտնես ու մի բան էլ կայանաս (իսկ էն որ քաղաքական ամբիցիաներ կան՝ զռռում է): Մի քանի հարյուր դոլարի բարեգործությունը նախ դադարում է այդպիսին լինելուց, հենց սկսում ես օգտագործել այն սեփական դերն ու նշանակությունն ուռճացնելու համար, առավել ևս, եթե դա անում ես ուրագավարի ու անթաքույց: Հա, ու մեկ էլ մի տարի վրիպել ես, որ «Դոնային»-մաֆիոզային ռոմանտիկայի պոնտերը հերիք լինեն քաղաքական-հասարակական դերակատարությունը բարձրացնելու համար:
Այնպես չի, որ Դոն Պիպոյին ավելի վատն եմ համարում, քան եղածներին, բայց դե մի տեսակ անլուրջ ա էլի սենց հետամնաց քաղաքական ու քարոզչական ինստրումնետներով ու նման պարզունակ ռազմավարությամբ գործելը նրա կողմից:

Գևորգ Ալեքսանյան  ֆեյսբուքյան օգտատեր

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին