Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելյովը երկրպագուներին պատմել է Ժաննայի առողջական վիճակի մասին:
«Ժաննան սարսափելի ուժեղ անձնավորություն է: Նա ամբողջ ուժով պայքարում է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աղոթում են մեզ համար և փորձում են աջակցել, այդ լավ արդյունք տվեց: Վերջին հետազոտությունները դրա վկայությունն են: Հիվանդությունը հաղթահարելու մասին խոսելը դեռևս վաղ է, բայց հիմա մենք ուրախանում ենք ցանկացած՝ թեկուզ փոքր առաջընթացի համար: Բժիշկներից մեծ հույս ունենք: Ասում են՝ ամեն ինչ լավ կլինի, և 1-1.5 տարի անց Ժաննան կկարողանա լիարժեք կյանքով ապրել»,- ասել է Դմիտրին:
Դմիտրի Շեպելյով. «1-1.5 տարի անց Ժաննա Ֆրիսկեն կկարողանա լիարժեք կյանքով ապրել»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet