▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված ուժայինները մեքենաներ են ստուգում, մարդկանց՝ բերման ենթարկում

 Երևանի փոքր կենտրոնում դիմակավորված ուժայինները կանգնեցնում են մեքենաները և ստուգում: Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տարածեց տեսանյութ, որում երևում է, որ դիմակավորվածները նաև մարդկանց են բերման ենթարկում:

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

***

Երևան քաղաքի Փոքր կենտրոնում՝ մասնավորապես, Հյուսիսային պողոտայում, Սահմանադրական դատարանի առջև, Սարյան փողոցում դիմակավորված ուժայիններ են, ոստիկանության ծառայողներ: Ինչպես ֆեյսբուքյան տիրույթում նշում են ականատեսները, նրանք կանգնեցնում են մեքենաները, ստուգումներ իրականցնում:

«24Նյուզ»-ը կապ է հաստատել ՆԳՆ, որտեղից հաղորդել են, որ քաղաքում ուժեղացված ծառայություն է իրականացվում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին