▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիլիջանում 9 հարկանի շենքը քանդվում է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Դիլիջան քաղաքի Շամախյան 1ա հասցեում գտնվող շենքը վտանգված է, տարիներ շարունակ անձրևաջրերը լցվում են շենք, թափվում նկուղ։ Տիրում է մեծ գարշահոտություն, շենքն արդեն թեքվել է, կարող է փլուզվել։ Բնակիչները բազում անգամ «թեժ գծեր» են դիմել, դիմել են կառավարություն, Նիկոլ Փաշինյանին, սակայն` անօգուտ։ Դիլիջանի համայնքապետարանից հայտնել են, որ իրենք երկար խողովակ չունեն` կոյուղին բացելու համար։ Համայնքապետարանը համարում է, որ այդ շենքի խնդիրը «Վեոլիա ջուր» ընկերության գործն է, այդ ընկերությունն էլ համարում է, որ դա համայնքապետարանի գործն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին