«Տուրիստական քաղաք համարվող Դիլիջանում, որտեղ ամեն օր հազարավոր հյուրեր են այցելում ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից, գլխավոր հրապարակը բարեկարգելիս մոռացել են ուշադրություն դարձնել ՀՀ պետական խորհրդանիշին՝ եռագույն դիոշին։
Հրապարակում կանգնեցված դրոշները պատառոտված-բզկտված են ու գունազրկված։ Քաղաքապետը, որ ամեն առիթ փորձում Է օգտագործել ամպագոռգոռ հայտարարություններ անելու համար և իր հասցեին հնչող քննադատությունները բամբասանք ու պատվեր Է որակում, ճիշտ կանի՝ մի փոքր հարգանք ունենա պետության և նրա խորհրդանիշների նկատմամբ, հատկապես՝ եռագույնի։
Սահմանին դրոշի պահպանության համար զինվորը կյանքով Է պատասխանատու, իսկ, ահա, Դիլիջանի քաղաքապետը, փաստորեն, կամ չտեսնելու է տալիս կենտրոնական հրապարակում կանգնեցված պատառոտված դրոշների խայտառակ պատկերը, կամ Էլ պարզապես թքած ունի ոչ միայն իր քաղաքի տեսքի, այլ նաև պետական դրոշի վրա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։