Օրերս երաժիշտ, դիջեյ և պրոդյուսեր Սերժոն իր հարազատների և ընկերների հետ նշեց իր 30-ամյակը: Անդրադառնալով իր անձնական կյանքին` դիջեյ Սերժոն նշել է, որ չի անտեսում այն ու լուրջ մտածում է ամուսնանալու մասին:
Աստղային նեղ շրջանակին վաղուց հայտնի է Սերժոյի և երգչուհի Էմմի Բեջանյանի կապի մասին: Նրանք արդեն մի քանի տարի է, ինչ գաղտնի ընկերություն են անում: Էմմին ու Սերժոն միջոցառումների ժամանակ երբեք միասին չեն հայտնվում, իսկ նրանց աստղային ընկերախումբը սրբորեն պահպանում է փոքրիկ գաղտնիքը չտարածելու պատվիրանը:
Էմիի և Սերժոյի կապը սկիզբ է առել, երբ Էմմին նոր-նոր սկսեց համագործակցել Հայ թիմի հետ: Ապա տղաների և Էմմի կապն ավելի սերտ դարձավ՝ ընդհուպ մինչև դուետ Միշոյի հետ:
Եթե Սերժոն արդեն մտածում է ամուսնանալու մասին ու դրա մասին խոսում է բարձրաձայն, նշանակում է հայտնի երգչուհու և ոչ պակաս հայտնի դիջեյի կապը բավական խորացել է ու նրանք շուտով հանրությունը կհայտարարեն իրենց մտադրությունենրի մասին:
Ինչ վերաբերվում է զույգի՝ իրար համապատասխան լինելուն, ասեմ, որ Սերժոն շատ լուրջ տղա է ու հարգանք է վայելում ընկերների ու ծանոթների շրջանում: Այնպես, որ Էմիին վատ ընտրություն չի արել:
Դիջեյ Սերժոն և Էմմին ընկերությո՞ւն են անում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet