Դիարբեքիրի Դիջլե համալասարանը և «Կամավորներ հասարակությունից» միությունը «Միասին ապրի՛ր և պարի՛ր» խորագրով համատեղ միջոցառում էին կազմակերպել: Թուրքական «Դիարբաքըր սյոզ» լրատվական կայքի փոխանցմամբ՝ միջոցառման նպատակն է ժողովրդական պարերի միջոցով Հայաստանի և Թուրքիայի միջև կապը ամրապնդել և երկու երկրների երիտասարդրների մեջ վստահություն ստեղծել.գրում է ermenihaber-ը:
Նախագծի իրականացման համար կամավորները էին եկել Ստամբուլից, Գազիանթեփից, Փարիզից, Մուշից և Հայաստանից, որոնք 5 օր գտնվելով Դիջլեի համալսարանում, պարային համար էին պատրաստել: Միջոցառմանը մասնակցել է նաև ուդի հայ վարպետ Երվանդ Բոստանջըն, ով հայերեն, թուրքերեն և քրդերեն երգեր է կատարել: Դիջլե համալասարանի գլխավոր քարտուղար պրոֆեսոր Սաբրի Էյիգյունը նախագծի կամավորներին և հայաստանից ժամանած հյուրերին շնորհակալություն է հայտել և ծաղիկներ նվիրել: