▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Հարությունյանն` իր անձնականի վերաբերյալ սկանդալային հրապարակման մասին

«Երկրում էլ կարևոր իրադարձություն չի մնացել, սկանդալ են անում: Մոռացել են ինչքան անապահով ընտանիքի պիտի հրապարակեն ու անտուն մարդկանց, որ գոնե մի բանով օգտակար լինեն»,- այսպես է արձագանքել երգչուհի Դիանա Հարությունյանը  ՍթարՆյուզ-ի հրապարակմանը, որ ներկայացրել էր մանրամասներ երգչուհի Նարե Գևորգյանի նախկին և երգչուհի Դիանա Հարությունյանի ներկա սիրելիի պատմության մասին:

«Հրապարակումից հետո Դիանային հարց են հղել` ինչու՞ նա հաճախ լուսանկարներ չի հրապարակում իր ընտրյալի հետ: Ի պատասխան`Դիանան նշել է, որ «շատ գեղեցիկ լուսանկարներ կան, որոնք դեռ հրապարակվելու են հերթով։Երկրում էլ կարևոր իրադարձություն չի մնացել, սկանդալ են անում: Մոռացել են ինչքան անապահով ընտանիքի պիտի հրապարակեն ու անտուն մարդկանց, որ գոնե մի բանով օգտակար լինեն»։

Ավելի վաղ ՍթարՆյուզը գրել էր․ «Տարիներ առաջ հայտնի էր, որ երգչուհի Նարե Գևորգյանն ու իր պրոդյուսերը`Արման Պետրոսյանը, սիրավեպ ունեն: Սկզբնական շրջանում զույգը փորձում էր գաղտնի պահել իրականությունը, սակայն կարճ ժամանակ անց, նրանց այլևս չհաջողվեց թաքցնել այն, որ միմյանց աշխատանքից բացի նաև այլ բան է կապում:

Կարճ ժամանակ անց արդեն Նարեն իր իսկ հարցազրույցներում խոստովանում էր, որ նրանք միասին են`նշելով, որ իրենց միացնում է նաև անսահման սերը հայրենիքի նկատմամբ:

«Նա ինձ շատ է օգնում, աշխատանքի 90 տոկոսն անում է, եւ ինձ մնում է միայն բարձրանալ բեմ ու երգել: Մեզ առաջինը կապում է հայրենասիրությունը, ուստի երգերի ընտրության հարցում եւս երբեք խնդիրներ չեն առաջացել, ունենք նույն երաժշտական ճաշակն ու մտածում ենք նույն կերպ, տարաձայնություններ չենք ունենում: Չնայած նրան, որ որպես պրոդյուսեր, շատ-շատ պահանջկոտ է ու խիստ, հեշտ է իր հետ աշխատել»,-հարցազրույցներից մեկում մեկ անգամ նշել է Նարեն:

Սակայն որոշ ժամանակ անց նկատելի դարձավ, որ Արմանը և Նարեն այլևս միասին չեն աշխատում, այսինքն`բաժանվել են: Պրոդյուսեր Արմանը, սակայն, շարունակեց պահել աշխատանք+անձնական կյանք հարաբերությունը մեկ այլ երգչուհու`Դիանա Հարությունյանի հետ:

Այժմ զույգը ի լուր աշխարհի հայտարարում է, որ միասին է և, ինչու չէ նաև, մեկը մյուսին գովերգում է` պատեհ- անպատեհ պահերին: Չգիտենք, թե որքան կտևի այս հարաբերությունը, սակայն խոստանում ենք մոտ օրերս այլ բացառիկ մանրամասներ հաղորդել աստղային այս պատերազմից»,-գրում է սկզբնաղբյուր կայքը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին