esem.am -ը գրում է, որ ամիսներ առաջ համացանցում տարածվել էին խոսակցություններ, ըստ որոնց, Դիանա Գրիգորյանի «Հարազատ թշնամի» հեռուստասերիալը տարեվերջին կավարտվի:
«Հեռուստասերիալը դեռ շարունակվում է: Ինքս էլ չգիտեմ, թե այն երբ կավարտվի, քանի որ դա որոշում է հեռուստատեսության ղեկավարությունը»,- կայքի հետ զրույցում ասել է Դիանա Գրիգորյանն ու հավելել է, որ սերիալը տարեվերջին ավարտելու խոսակցություններ իսկապես եղել են, սակայն երբ եկել է իրեն հստակ տեղեկություն տալու ժամանակը, ղեկավարությունն ասել է, որ «Հարազատ թշնամին» դեռ պետք է շարունակվի:
Ըստ սցենարիստի՝ ինքը մեծ հաճույքով պատմական ֆիլմ կնկարահաներ, սակայն գովազդատուները մտավախություններ ունեն և ներդրումներ չեն անում այդ ժանրի համար: «Շատ կցանկանայի պատմական ֆիլմ նկարահանել և, ինչու ոչ, ներակայացնել նաև արտերկրում, որոպեսզի բոլորը տեսնեն մեր փառահեղ պատմությունը, սակայն չունեմ դրա հնարավորությունը»,- ասել է Դիանան և հավելել, որ երազում է տարբեր ժանրերում ֆիլմեր նկարահանել:
Դիանա Գրիգորյանը շատ է ցանկանում նաև գեղարվեստական ֆիլմ նկարահանել: «Գեղարվեստական ֆիլմ ասելով ես հասկանում եմ ժապավենի վրա նկարահանված ֆիլմը: Այսօր շատերը ֆիլմ են նկարահանում նույն տեխնիկայով, որով մենք սերիալ ենք նկարահանում և անունը դնում են գեղարվեստական ֆիլմ: Սակայն եթե նրա անունը գեղֆիլմ է, մյուսինը՝ սերիալ, չի նշանակում, որ երկրորդը որակապես զիջում է առաջինին»,- նշել է Դիանան: