Դեվիդ Բեքհեմը սովոր է ուրախացնել երկրպագուներին ոչ միայն ֆուտբոլի դաշտում, այլև գովազդային հոլովակներում:
Մերկ Բեքհեմի մասնակցությամբ շվեդական H&M բրենդի աղմկահարույց գովազդային հոլովակը հերթական անգամ հաստատեց նրա սեքս-սիմվոլի տիտղոսը:
Հոլովակի նկարահանումներն իրականացվել են Լոնդոնում:
Սցենարիստների մտահղացմամբ ֆոտոսեսիայից հետո Բեքհեմը մնացել է շենքի փակ տանիքում, և որպեսզի հայտնվի շենքում, աստղը դիմում է ռիսկի: