▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող ընկերությանը «քցել» են. «Ժողովուրդ»

«ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ին «քցել» են։ Նախկին վարչապետին պատկանող ընկերությունը ընկել է դատարանի դռները և փորձում է ետ վերադարձնել իր գումարը։ Այս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն 7 դատական հայց է ներկայացրել մի շարք ընկերությունների դեմ տարբեր դատարաններ։ Բոլոր դատական հայցերի պահանջը նույնն է՝ պատասխանողին պարտավորեցնել վճարել «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի պարտքը և տույժ-տուգանքները։ Նշենք, որ 7 դատական հայցերով նախկին վարչապետի ընկերությունը փորձում է հետ վերադարձնել ընդհանուր 15 միլիոն դրամ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին