▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան փոխել է մասնագիտությունը

Life.panorama.am-ը գրել է, որ դերասանուհի Ռոզի Ավետիսովան, վաղուց չէր երևում: Այդ իսկ պատճառով Life.panorama.am-ը որոշել է զրուցել  դերասանուհու հետ և հասկանալ՝ ո՞ւր է նա կորել…

-Հիմա իմ գործունեությունը ծավալում եմ մասնագիտական շրջանակներից դուրս. Մոտավորապես հինգ ամիս է՝աշխատում եմ մատուցող-բարմեն…

-Ձեր որոշման պատճառը ֆինանսակա՞ն էր:

-Առանձնապես այնպես չի, որ մատուցող-բարմենը մեծ ֆինանսների հետ գործ ունի… ֆինանսական խնդիրներ միշտ ու բոլորի մոտ առկա են, գումարը մեր կյանքում միշտ էլ չի հերիքում, պակասում ու պակասում է … Բայց այնպես էլ չէ, որ այս աշխատանքի անցնելս միայն գումարն է: Ես միշտ աշխատելիս առաջինը մտածում եմ ինձ հաճելի լինի, հետո նոր ֆինանսների մասին եմ մտածում: Այս ակումբը իմ ընկերներինն է, այդպես ավելի շատ ընտանեկան-աշխատանքային մթնոլորտ է: Եթե ինչ-որ գործից հաճույք չստանամ, կամ իմանամ, որ այդ գործն ինձ որևէ բան չի տալու, դրանով չեմ զբաղվի: Այնպես որ, այստեղ ֆինանսական պատճառը երկրորդն էր, առաջնահերթ այն էր, որ ինձ հետաքրքիր էր այս գործը… Ոչ այնքան մատուցողուհունը, որովհետև դեռ երկու տարի առաջ ծանոթ էի այդ գործին, ինձ ավելի շատ բարմենի գործը հետաքրքրեց, որը շատ նման է իմ մասնագիտությանը:

-Այստեղ աշխատելու որոշումը հեշտությա՞մբ կայացրեցիք:

-Այո: Նկարահանումներն արդեն ավարտվել էին: Այստեղի տնօրենին վաղուց գիտեի, եկա, խոսեցի, ասացի գալիս եմ աշխատելու… Երկու օր հետո արդեն գործի էի անցել… Երկար չեմ մտածել, ուղղակի ցանկություն հայտնեցի, բոլորը կողմ էին, սկսեցի աշխատել…

-Գաղտնի՞ք է, թե որ ակումբում եք աշխատում…

-Իհարկե ոչ, «Ուայթ քրոու» փաբում, որին կից ունենք նաև ակումբ: Մեր հաճախորդների մեծ մասը հենց այդ ակումբի անդամներ են, այսպես ասած՝ սպիտակ ագռավներ: Ի դեպ, այցելուների 50 տոկոսը իմ կոլեգաներն են: Նկուղային հարկում կարծեք  արվեստի փոքրիկ տուն լինի… Այնպես որ, ես այնտեղ ոչ մի «խորթություն» չեմ զգում…

-Եվ ինչքա՞ն ժամանակ եք որոշել նոր գործունեությամբ զբաղվել:

-Չգիտեմ, երևի այնքան ժամանակ, քանի դեռ չեմ հոգնել ու ձանձրացել այս գործից…

-Ռոզի, իսկ որևէ թատրոնում հաստատված չէի՞ք:

-Ոչ, ես թատրոն չեմ ընդունվել: Ունեցել եմ ներկայացումներ, բայց դրանք կոմերցիոն բնույթի են եղել:

-Հանրային հեռուստաընկերության կողմից նկարահանվող սերիալներում ու «Կյանքի կարուսել»  նախագծում էիք հանդես գալիսՀիմա այդ աշխատանքները կասեցրել ե՞ք:

-«Կյանքի կարուսել» նախագծի դերասաններս հիմա էլ նկարահանվում ենք այդ նախագծում: Դեռևս այստեղ եթեր չի գնում, Ամերիկայում է ցուցադրվում… Ես զուգահեռ իմ մասնագիտական գործի մեջ եմ, դուրս չեմ եկել, չեմ հրաժարվել ու երբևէ չեմ հրաժարվի… Ուղղակի փորձում եմ համատեղել այն բաները, որոնք ինձ հաճելի են…

-Իսկ եթե երբևէ ընտրության առջև կանգնե՞ք:

-Ակումբային աշխատանք, թե մասնագիտությո՞ւն… Իհարկե, իմ մասնագիտությունը կընտրեմ… Ես կարող եմ միլիոն բանով զբաղվել, եթե դրա ցանկությունը այս պահին ունեմ, բայց կա մի հիմնական բան, ինչը որ ես եմ… Ես դրանից հրաժարվել չեմ կարող…

 դեպ, ասում են ամուսնացել եքՃի՞շտ է:

-Ոչ (ծիծաղելով), չեմ ամուսնացել և մոտակա ժամանակներս չեմ պատրաստվում ամուսնանալ… Շատ հետաքրքիր նորություն էր, ես սիրում եմ իմ մասին նորություններ լսել: Երբեմն, մարդկանց ասում եմ՝ խնդրում եմ պատմեք իմ մասին, ի՞նչ է կատարվում իմ կյանքում…

-Իսկ ՆԱ կա՞:

-Կա:

-Ձեր ասպարեզի՞ց է:

-Այո, իմ ասպարեզից է:

-Մասնագիտակա՞ն:

-Կարելի է այդպես ասել, համարյա…

-Իսկ ձեր ներկայիս գործունեությանը դեմ չէ՞:

-Իհարկե ոչ, նա շատ նորմալ է նայում այն ամենին, ինչը ես ուզում եմ անել, քանի որ դրա մեջ արտառոց ոչինչ չի տեսնում…

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին