Դերասաններ, ի՞նչ եղավ էն գումարը:
Վանաձորցի Էրիկը օրերս քիմիոթերապիայի կուրսն է սկսում:
Եթե չեք վերադարձնելու, պաշտոնապես հայտարարեք, որ չեք վերադարձնելու ու` ինչու՞...
Ես կարծում էի էս հափշտակված գումարի հարցը շատ ավելի արագ ու շատ ավելի արդյունավետ պիտի լուծվեր: Մենակ նրա համար,որ էնքան գումարի հարց չի ,որքան որ թասիբի հարց է: Ու նրա համար , որ էս դեպքի պատճառով շատերի անունն է կասկածի տակ առնվել:
Կարծում էի ,որ ամեն -ամեն ինչ ինքներդ արագ կպարզեք ու ազնվորեն,տղամարդավարի կներկայացնեք հանրությանը ,որպիզի էս մասին խոսակցությունները դադարեին:
Բայց ոնց տեսնում եմ` ոչ մի արձագանք չեղավ ձեր կողմից,բացի հեռախոսային զանգերից:
Հ.Գ. Խնդիրը վաղուց արդեն հափշտակված գումարը չի : Ձեր անունն ու վարկանիշն է դրված նժարին: Ես որ հանգիստ չէի կարող քնել,եթե հանկարծ իմ անվան շուրջը էսպիսի սկանդալ լիներ:Ամեն ինչ ,մինչ վերջին ակկորդը կբացահայտեի ու հանգիստ կապրեի:
Գումարն էլ ինչքան էր` 350 հազար դրամ ընդամենը...
Հիշեցնեք, որ Էրիկի ծնողներին ապրիլի 19-ին Վանաձորում դերասան Կարեն Մկրտչյանի համար նախատեսված բարեգործական համերգի ժամանակ խոստացել էին գումար, որով հոգալու էին փոքրիկ տղայի Մոսկվայում բուժում ստանալու ծախսերը:Սակայն ըստ ընտանիքի անդամների` իրենք այդպես էլ այդ գումարը չեն ստացել, ավելին` իրենց հորդորել էին պարտքով գումար վերցնել, որը ըստ համերգի կազմակերպիչների իրենք էին մարելու: