▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանի դստեր գրառումը հոր մահվան կապակցությամբ

Երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է ամերիկյան հայտնի դերասան

Փոլ Ուոքերը, ով առավել հայտնի է «Ֆորսաժ» ֆիլմից:Դերասանը վթարի է ենթարկվել Կալիֆորնիայի Սանտա Կլարիտա քաղաքում, ուր ժամանել էր ավտոշոուի մասնակցելու`Ֆիլիպիններում փոթորիկներից տուժածների համար միջոցներ հավաքելու նպատակով:

Փոլի դուստրը հետևյալ գրառումն է կատարել հոր մասին.

«Երբ ես փոքր էի, նա ինձ սովորեցրեց քայլել, սովորեցրեց ժպտալ և սովորեցրեց երբեք չհանձնվել: Ես սիրում էի նրան անգամ մինչև հասկանալը, թե սերն ինչ է: Նա իմ հերոսն էր, ԻՍԿԱԿԱՆ հերոսը: Նա միշտ կլինի իմ սրտում: Իմ աչքերն արցունքներով են լցվում այս տողերը գրելիս: Դու էլ չկաս, բայց դու մոռացված չես: Խաղաղության մեջ հանգչիր, հայրիկ»:

Իսկ դերասանի խաղընկերը`Վին Դիզելը, ֆեյսբուքյան էջում իր ցավակացությունն է հայտնել Փոլ Ուոքերի մահվան կապակցությամբ.

«Իմ եղբայրն ու ես... մենք միասին աստղերին էինք նայում:«Ֆորսաժ»ֆիլմերից մենք ստացանք ավելին, քան ակնկալում էինք: Եղբայրս, ես քեզ շատ կկարոտեմ: Չունեմ խոսքեր ասելու. երկնքում հայտնվեց ևս մի հրեշտակ»:

 

 


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին