▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանը բեմում տեքստը խառնել է ու վիճել 114-րդ դպրոցի սաների հետ

aravot.am-ն, անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե  միջադեպ է ծագել թիվ 114 ավագ դպրոցի աշակերտների եւ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններից մեկի միջեւ, մեկնաբանություն է ստացել 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանից, ով, մասնավորապես, պատմել է, որ աշակերտներին տարել էին թեմատիկ ներկայացում՝ «Արտիստը» դիտելու, իսկ պատմությունը սկսվել է նրանից, որ « Բեմականության մեջ խաղացող դերասանն ասել է՝ «Բաճկոնս գողացան փողերովս»...երեխաները բնական ռեակցիա են ցուցաբերել, որովհետեւ տարակուսել են, չէ՞ որ ըստ բնագրի, հերոսի փողերը ոչ թե բաճկոնի, այլ կոշիկի մեջ էին: Դրանից թատրոնում պատմություն են սարքել, հսկիչները գոռգոռացել են, դերասաններից մեկը անպատիվ խոսքեր է ասել: Դրսում երեխաներին դերասանը փորձել է հրել, տղաներից մեկն էլ ասել է՝ ձեռքդ քաշիր: Սա է ողջ պատմությունը:  Ընդ որում, երեխաների հետ չորս ուսուցիչ է եղել,  որոնք բոլորին ճանապարհել են մինչեւ տուն: Ի դեպ, այս պահին գալիս եմ թատրոնից, գնացելի տնօրենին հանդիպելու, սակայն այնտեղ չէր»:   


Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին