Կարեն Մկրտչյանի ընկեր Վարդան Արզումանյանը, ով դերասանի հետ գտնվում է Գերմանիայում, ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ գերմանացի բժիշկների պրոֆեսիոնոլ աշխատանքի շնորհիվ Կարենն այսօր խոսում է շատ լավ և ազատվել է մի շարք ցավերից:
«Այսօր վերջնական պարզ դարձավ, որ պետք է կատարվի ողնաշարի վիրահատություն. նախավիրահատական և հետվիրահատական բուժումները կտևեն մոտ երեք ամիս: Նաև փոխանցում եմ Կարենի խոսքերը` «Շատ շնորհակալություն իմ ազգին, ում շնորհիվ ես հաղթում եմ այս ցավն. Ուռաաաա» Բարևներ Ֆրայբուրգից... »,-գրել է Վարդան Արզումանյանը: