ՇԱՏ ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ
Սա Կարենի ցանկությունն է:
Այսօրվանից դադարեցվում են բոլոր փողոցային դրամահավաքները: Եթե հանկարծ փողոցում նկատեք նման բան, ապա ոչ մի դեպքում գումար չտաք:Քանի որ արդեն կան բազմաթիվ միջոցառումներ, որտեղ դրված են լինելու արկղեր հանգանակության համար: Մարտի 19,20,21 կինո Մոսկվայում տեղի է ունենալու Կարենի ֆիլմի պրեմիերան, մուտքը անվճար է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ անվճար:
Մարտի 22-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա DJ-ների համերգ, այնտեղ նույնպես դրված կլինի հանգանակության արկղ: Մարտի 30-ին Դինելի և Պաուզա Անոի համերգը, տոմսի արժեքը 2000 դրամ: Եվ միայն այսօր Փեթակ առևտրի կենտրոնի 122 տաղավարի մոտ մինչև ժամը 18:00 դրված է լինելու թափանցիկ արկղ:
Եթե հանկարծ քաղաքում նկատեք դրամահավաք կատարողների, ապա շատ շտապ տեղեկացրեք ինձ կամ Կարենի ընկերներից որևէ մեկին:
Միայն Viva Cell-ի բաժանորդները կարող են ուղարկել SER բառը 7733 կարճ համարին:Արժեքը 500 դրամ:
Նշենք, որ Կարեն Մկրտչյանն բուժման նպատակով դերասան Վարդան Արզումանյանի հետ մեկնել է Գերմանիա: