ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը հիվանդանոցում է:
Այս մասին գրում է PressIdent.am-ը, որի թղթակիցը դերասանի առողջական վիճակի մասին մանրամասներ իմանալու համար խոսել է նրա կնոջ` Հասմիկ Օհանյանի հետ:
Ըստ նրա` դերասանը երկար ժամանակ ոտքերի ցավեր է ունեցել, ինչի պատճառով էլ երկու օր առաջ նրան տեղափոխել են Իզմիրյան բժշկական կենտրոն` հետազոտվելու:
Արդյունքում պարզվել է, որ 76-ամյա դերասանը կոնքոսկրի հոդերի խախտում ունի, ինչի հետևանքով էլ նրան այսօր վիրահատելու են:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում