▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեպի Արցախ հոսքը շարունակելու է աճել.Նալբանդյանը խոսեց

ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված հացրը վերաբերում էր Բելառուսի կողմից Ադրբեջանին բլոգեր Ալեքսանդր Լապշինին հանձնելուն: 

«Ի՞նչ ծրագիր ունեք և պատրա՞ստ եք դրանք քննարկել ԱԺ պատգամավորների հետ»,-հարցրեց պատգամավորը:

«Ես ասել էի, որ այս խայատառակությունը վնաս կհասցնի հենց գործարքի մասնակիցներին: Միանգամայն հասկանալի է մեր հասարակության վրդովվմունքը: Իսկ քայլերի առումով ասեմ՝ սա երևի արվել է, որ մարդիկ այլևս Արցախ չայցելեն, բայց տասնյակ երկրներից հարյուրավոր ականավոր դեմքերի անուններ պարունակող ադրբեջանական «սև ցուցակն» ինքնին խոսում է: Արդյո՞ք հոսքը դեպի Արցախ դադարեց, իհարկե՝ ոչ: Այն շարունակելու է աճել: Բնականաբար, այս ուղղությամբ գործողություններ արվել են ու կարվեն»,-նշեց Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳ նախարարը հորդորեց նաև Ադրբեջանի «ջրաղացին ջուր չլցնել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին