Վերջին շրջանում տարբեր ԶԼՄ-եր քննարկում են 51-ամյա հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրի սիրավեպերը: Նշվում է, որ դերասանուհին հանդիպում է միանգամից երկու երիտասարդի հետ: Սկզբում Դեմի Մուրին նկատել են 27-ամյա երաժիշտ Շոն Ֆրայդի հետ, իսկ արդեն անցած շաբաթ նրան նկատել են 23-ամյա դերասան Ալեքս Պետտիֆերի հետ Մեքսիկայի լողափներից մեկում: Իսկ ահա օրերս դերասանուհուն նկատել են կրկին Շոն Ֆրայդիի ընկերակցությամբ:
Զույգը ներկա է եղել Լոս-Անջելեսի ակումբներից մեկում անցկացվող դերասանուհու աղջկա` Ռումերի համերգին: Նրանք նստած են եղել միմյանց կողքին, ջերմ զրուցել են և հետևել համերգին: