▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դ!եմ եմ»-ի կոչը աշխատողներին և գործատուներին

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է տարածել` ուղղված գործատուներին և աշխատողներին։ Կոչում ասվում է․

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, ՀՀ Սահմանադրական դատարանը, առաջնորդվելով մարդու և քաղաքացու իրավունքի գերակայության սկզբունքներով, կասեցնելով հայտնի օրենքի երկու հոդվածների գործողությունները, իր աշխատակարգային որոշմամբ հնարավորություն տվեց մեզ ՏԵՐ կանգնել սեփական աշխատավարձը տնօրինելու իրավունքին, հետևաբար մենք ինքներս մեր գործողություններով պետք է կյանքի կոչենք ՀՀ բարձրագույն դատարանի այս որոշումը, ձեռնպահ մնալով հետևյալ գործողություններ կատարելուց.

Հարգելի՛ աշխատողներ, - Մի՛ կատարեք կենսաթոշակային ֆոնդերի և կառավարչի ընտրություն - Ձեռնպահ մնացե՛ք այս ուղղությամբ որևէ գործողություն կատարելուց, ՍԴԱ որոշումը տալիս է ձեզ այդ հնարավորությունը - Պահանջե՛ք ձեր գործատուներից, որ ձեր աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ չկատարեն և չփոխանցեն - Յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ գործատուներից պահանջեք, որպեսզի տեղյակ պահեն ձեզ և ստանան ձեր գրավոր համաձայնությունը - Հիշե՛ք այս հարցում ընտրությունը քոնն է, դու ես տնօրինում քո աշխատավարձը - Առանց ձեր գիտության և համաձայնության որևէ փոխանցում կամ վճարում ձեր աշխատավարձից որևէ մեկը կամ որևէ այլ կառույց չի կարող կատարել, դա կդիտվի՝ ինքնիրավչություն, պաշտոնական դիրքի և լիազորությունների չարաշահում: - Տեր կանգնե՛ք ձեր իրավունքներին, որոնք գերակա են և երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով - ՀՀ սահմանադրությամբ՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, իսկ ՍԴԱ որոշումը, որպես իրավաբանական ավելի բարձր ուժով օժտված իրավական ակտ, ենթակա է պարտադիր կատարման Հարգելի՛ արհմիություններ, - Պաշտպանե՛ք ձեր աշխատակիցների ու անդամների շահերը, դա ձեր պարտականությունն է - Թույլ մի տվե՛ք, որ գործատուն կատարի գործողություններ, որոնք կհանգեցնեն աշխատողների իրավունքների խախտման

Հարգելի՛ գործատուներ, - Մի կատարե՛ք ձեր աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ - ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ (24,01,2013թ. ՍԴԱՈ-3) դուք որպես հարկային գործակալներ ազատվում եք վարչական պատասխանատվությունից - Մի՛ փոխանցեք ձեր աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ՝ առանց նրա գիտության և համաձայնության - Մի՛ տարածեք ձեր խուճապը ձեր աշխատողների նկատմամբ - Ձեռնպահ մնացե՛ք գաղտնի գործարքներից և աշխատողների նկատմամբ բարոյահոգեբանական ճնշում գործադրելուց - Մի՛ ենթարկվեք հարկային և ֆինանսական այլ կառույցների օրենքներին և այդ կիրառվող մեթոդներին Հարգելի՛ հաշվապահներ, - Մի՛ ընկեք խուճապի և խառնաշփոթի մեջ - Մի՛ պահանջեք պարզաբանումներ հարկային կամ ֆինանսական այլ մարմնից, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանի, ինչպես նաև նրա աշխատակարգային որոշումները նրանք պարզաբանելու իրավունքով օժտված չեն թե՛ ՀՀ սահմանադրությամբ, թե՛ ՀՀ օրենքներով - Նրանց կողմից տրված պարզաբանումներն ու մեկնաբանությունները լինելու են սուբյեկտիվ (յուրովի) և էլ ավելի են ձեզ և հազարավոր աշխատողներիս գցելու անորոշության և թյուրիմացության մեջ:

Լրացուցիչ՝ - Եթե պարտադիր կուտակային կենսաթոշակի գումարի վճարման կամ փոխանցման հետ կապված անհամաձայնություն կամ վեճ կծագի ձեր և գործատուի մեջ, ապա անհապաղ կարող եք դիմել մեզ՝ նախաձեռնության անդամներիս, համատեղ ուժերով ձեր խախտված իրավունքները պաշտպանելու նպատակով - Այս հարցում պետք է լինենք միասնական և մեր միասնականությամբ պետք է պարտադրենք, որ ՍԴԱ որոշումը անմիջականորեն և միատեսակ կիրառվի բոլորի համար»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին