▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեդ Հասանի ենթադրյալ սպանողներին ֆիքսել է անվտանգության տեսախցիկը

Տեսահսկման թաքնված համակարգը ֆիքսել է Դեդ Հասանի ենթադրյալ մարդասպաններին: Կադրերում երևում է, թե ինչպես են մեծ պայուսակով երկու տղամարդիկ շենքի մուտք մտնում: Հենց այդ շենքից էլ արձակվել է գնդակը քրեական հեղինակության վրա:

Տեսագրությունը, որը հայտնվել է Life News-ի տրամադրության տակ, կօգնի ոստիկանության ծառայողներին ու քննիչներին 75-ամյա Ուսոյանին սպանողների որոնման գործում:

Առաջին լրատվականի  փոխանցմամբ, տղամարդիկ շենք են մտել Ասլան Ուսոյանի վրա կրակ արձակելուց շուրջ մեկ ժամ առաջ՝տեղի ժամանակով 12:49-ին: քննությանը մոտ կանգնած Life News-ի աղբյուրը հայտնել է, որ տեսագրությունն արված է վատ որակով, սակայն փոքր վերլուծությունից հետո հասկանալի կդառնա, որ դա հենց այն մարդիկ են, որոնք կապ ունեն սպանության հետ: 

Համաձայն տեսագրության՝ ժամը 11: 57-ին մուտքի դիմաց հայտնվում է մի տղամարդ, որը հետևում է շրջակայքում տիրող իրադրությանը, ինչ-որ մեկի հետ խոսում հեռախոսով, իսկ քառորդ ժամ անց անհետանում տեսախցիկների տեսադաշտից:

Ինչպես ենթադրում են խուզարկուները՝ նա մարդասպանի հանցակիցն է և համակարգում է իրենց գործողությունները: Կադրերը փաստում են, որ կրակոցների արձակումից հետո նրանք հերթով դուրս են եկել մուտքից:

Ինչպես հայտնի է դարձել ռուսական կայքին, տեսագրությունը (հնարավոր առավելագույն որակով) փնտրում են օրենքով գողերը, որոնք որոշել են սեփական հետաքննությունն անցկացնել և Դեդ Հասանին սպանողներին պատժել իրենց ուժերով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին