«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Դավթաշենի կամրջից ցած նետված 39-ամյա Ա․ Հ․-ն հայտնի բժիշկների ընտանիքից էր։
Մահացածի հայրը հայտնի վիրաբույժ է, դոկտոր-պրոֆեսոր, Հայաստանի առաջին ներստամոքսային PH-չափագրման լաբորատորիայի հիմնադիրը, ով 1987-ին «Էրեբունի» ԲԿ-ում հիմնադրել է առաջին մասնագիտացված վիրաբուժական ինֆեկցիաների բաժանմունքը: Մայրը եւս բժշկուհի է, հորաքույրը՝ քիթ-կոկորդի մասնագետ, որդին՝ վիրաբույժ։
Հայտնի բժիշկներ են եղել նաեւ մահացածի պրոֆեսոր պապն ու տատը։ Դա է պատճառը, որ ողջ բժշկական աշխարհը ներկա էր նրանց վաղաժամ մահացած որդու եւ թոռան հոգեհանգստին։
Մեր տեղեկություններով՝ երիտասարդն այդ քայլին դիմել է ֆինանսական խնդիրների պատճառով։ Նա գործարար էր, ասում են՝ պարտքեր է ունեցել տարբեր անձանց, գրավադրված գույք բանկերին՝ մի քանի հարյուր հազար դոլարի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում