«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը փակ հանդիպում է հրավիրել խորհրդարանական ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին՝ մի շարք հարցերի շուրջ բանակցելու համար:
Հանդիպումը տեղի է ունենալու այսօր առավոտյան ԱԺ-ում, եւ ենթադրվում է, որ համաձայնություններ պետք է ձեռք բերվեն 2017 թ. խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների շուրջ իշխանության եւ ընդդիմության բանակցություններն ավարտվել են, բայց, մեր տեղեկություններով, իշխանությունները մինչեւ վերջ էլ ամեն ինչ անելու են, որ դրանք նախորդների նման մնան թղթի վրա կամ կիրառվելու դեպքում էլ ընտրակեղծիքների հայտնաբերման ժամանակ ընտրությունների վրա էական ազդեցություն չունենան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում