▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Գալստյանը չի հերքում՝ Սարգիս Գալստյանին ՀՀ-ում ձերբակալելու տեղեկությունը

Թարմացված․ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում «պարետ» մնացած Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել՝ լրտեսության համար։

Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն օրերս կնոջ հետ ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ և Գորիսում ձերբակալվել։
ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին ներկայացվել է մեղարդանք լրտեսության համար, խափանման միջոց է ընտրվել կալանքը։

***

Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին մի պահ գրվեց, թե Ադրբեջանը նրան նշանակել է Ստեփանակերտի պարետ, օրերս վերադարձել է Հայաստան։ Նրան Գորիսում ԱԱԾ-ն ձերբակալել է և բերման ենթարկել։

Այս մասին հայտնում է «Մեդիահաբ»-ը։

«Փաստինֆո»-ն կապ է հաստատել Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ, որը Սարգիս Գալստյանի ազգականն է։ Պատգամավորը, սակայն, տեղեկությունը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է՝ նշելով, որ տեղեկություն չունի, տևական ժամանակ է՝ կապ չունի նրանց հետ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին