▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավաճանը ֆաշիստ է, կնատյաց ու ռուսամետ


Մեզ սպասում են ծանր փորձություններ եւ խորը քաղաքացիական խզում, որն անցնելու է արժեհամակարգային ու քաղաքակրթական սահմաններով: Սին պատրանք է, թե իբր մենք մեր  «հայկազյան գենոմով» կարող ենք մեկուսանալ ու սպասել տապանի ներսում, թե երբ է անցնելու ջրհեհեղը: Նախ, մենք տապան դեռ չենք էլ կառուցել, իսկ այս փոքրիկ ու ծակ նավակը այժմ շղթայված է խորտակվող ռուսական «Տիտանիկին»:

Վերջին զարգացումները խիստ բաժանարար գծեր քաշեցին աշխարհում ե և Հայաստանը, շնորհիվ իշխող ստրուկների, հայտնվեց Հյուսիսային Կորեայի, Սուդանի ու Զիմբաբվեյի հետ նույն ճամբարում: Հայակենտրոն ու հայանպաստ քաղաքականությունը երբեք չի հաջողվի, եթե մենք ընթանանք ընդդեմ ողջ աշխարհի, հաճոյանալով գավառական հետամնացությանը, ի հեճուկս արդիականացմանը: Մեր բոլոր պատմական հաղթանակները կապված էին ազգային նորարարության հետ, սակայն միշտ տոգորված էին ազգի եւ անձի ազատության ու անկախության գաղափարներով:

Ճակատագիրն ուղարկում է մեզ այս օրերին վառ օրինակներ, թե որտեղ ենք մենք հայտնվել սեփական անորոշության ու անսկզբունքայնության պատճառով: Ես ճակատագրական նշան եւ ուղերձ եմ համարում երեկվա խայտառակությունը Գավառում: Ուշադիր նայեցեք այդ լպիրշ կերպարին` լֆիկի վարձկանը, որը խաժամուժ էր առաջնորդում Երևանի Շուկան ոչնչացնելու ժամանակ, այսօր հայհոյում է Սփյուռքը, պաշտպանում է հայ կնոջը ծեծելու ու սպանելու  «հայավարի տղու իրավունքը»  եւ միաժամանակ գովաբանում է ռուսասիական բռնամիությանը հանձնվելու դավադրությունը: Ինչպիսի կատարյալ զուգադիպություն...Այլ կերպ, այլ բաղադրիչներով էլ ինչպե'ս կարող էր լիներ:

Ֆաշիստ, կնատյաց, ռուսամետ: Սա է պատկերը մեր ազգային դավաճանի ու թշնամու: Եւ այս բաղադրիչներից որեւե մեկն անգամ պատահական չէ` դրանք մեր ազգային աղետի կատարյալ  «ներդաշնակություն» են կազմում: Մերժելով կանանց հավասարությունը` պառակտում ու քանդում եք Հայաստանը: Փնովելով Սփյուռքը` պառակտում ու քանդում եք ողջ հայությունը: Մտնելով ռուսասիական բռնամիություն` մերժում ու քանդում եք հայոց պետությունը: Այսպիսի եռամիություն, տիկնայք ու պարոնայք:

Տիգրան Խզմալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին