▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատի տա՞լ քուրդին «Արարատ» անունով ռեստորան ունենալու համար

Այսօր հայրենակիցս վրդովվել էր սաստիկ նրանից, որ Փարիզում մի քուրդ Արարատ անունով ռեստորան ունի:
-Նրան պետք է դատի տալ. արգելել: Ինչպես կարելի է թույլ տալ նման բան: Դա ցեղասպանության շարունակություն է: Ինչով են զբաղված մեր դեսպանատները Փարիզում ու Բրյուսելում, հայ դատն ու Ասալան վերջապես: ՊԵտք է ամբողջ ազգով դիմենք Հոլանդին, որ այդ ռեստորանը փակեն, եթե մենք ազգային արժանապատվություն ունենք իհարկե...

Նստել մտածում եմ դատի տալու, մեր արժանապատվության ու դրա շուրջ ամեն ինչի մասին: Եթե հիմա ֆրանսիացիները մեզ դատի տան ամեն օր հազար անգամ մերսի ասելու համար, ինչ ենք անելու, մեր բյուջեյում կարող է 300 տարի այդքան դրամ չլինի որ տուգանք տանք, կամ իտալացիները մի հազար տեսակի պիցադիրոմա, սիցիլիա, պնթիլիա, ֆնթիլիաների համար, կամ հին երևանցիներն օրինակ, առանց իրենց հարցնելու իրենց անունով փողոց անվանելու համար, կարծելով որ մեռցրել են մինչև վերջինը երևի, կամ Բանգլադեշը գար մեր վրա պատերազմ նրա համար որ մեր քաղաքի ամենամեծ թաղերից մեկի անունը Բանգլադեշ է, ու հայտարարեր իր երկրի անքակտելի մաս, կամ դանիացիները, որովհետև մեր երկրում ապրում է 10 000 Համլետ, 23 456 Օֆելիա, 28 000 -ի չափ Ջուլիկ, անպայման տոտա, անհամար Ռոմիկ, Մակբեթ, Լաերտ և անգամ Յագո, որին թաղում անպայման անվանում են օռաշ Յագոշիկ: Բա որ թուրքերն ինձ հիմա օռաշի համար դատի տան...

խելոք մնացեք հանկարծ հույներն ու պարսիկներն ու չգիտեմ էլ ով, մեզ դատի չտան ամենուր իրենց դրած Արարատ անունը չարաշահելու համար:
Մեր սարերի հայերեն անուններն են Սիս ու Մասիս, ոչ Արարատ, ինչպես որ նեփալցիների, հնդիկների, թիբեթցիների համար Ջոմոլունգմա է իրենցը, որը կողքից կպած ինչ որ սամազվանեց անվանել է Էվերեստ, ու մեզ էլ այդպես սովորեցրել:

Վահե Ավետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին