▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատի ժամանակ հոր մասին այնպիսի բաներ է բացահայտելու, որ բոլորը սահմռկելու են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 4-ին առավոտյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում 25-ամյա Սարո Աբգարյանը որսորդական հրացանի կրակոցով սպանել է իր հորը՝ 61-ամյա Արտաշես Սարիբեկի Աբգարյանին:
Սարո Աբգարյանը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 
Երբ Սարոյի համագյուղացի ընկերները նրան այցելել են ոստիկանության բաժնի մեկուսարան, նա համագյուղացիներին պատվիրել է չգնալ հոր թաղմանը՝ ասելով, որ ինքը դատի ժամանակ հոր մասին այնպիսի բաներ է բացահայտելու, որ բոլորը սահմռկելու են: Նշենք, որ Սարոյի քույրը մոտ 5 տարի առաջ Երեւանում շենքից ցած նետվելով՝ ինքնասպան է եղել: Սարոյի մյուս քույրը հոգեկան հիվանդ է, մի անգամ Կողբում գտնվող իրենց տնից մերկ վիճակում դուրս է փախել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին