▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատավորները դիմումներ են գրում. Ինչո՞ւ են նրանք նման քայլի գնում․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գործունեություն ծավալող դատավորները շարունակում են դիմումներ ներկայացնել ՀՀ վճռա­բեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որ իրենց այլեւս դա­տական գործեր չտրամադրվեն:

Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավա­սության դատարանի դատավոր Նելլի Գալստյանը դիմում է ներկայացրել դատավորների խորհուրդ, որ իր անուն-ազգանունը հանեն դատական գործերը բաշխելու ցանկից: ՀՀ դա­տարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանն էլ բավարարել է դատավորի դիմումը:

Նշենք, որ դատավորներն այդ քայլին գնում են, քանի որ դատական գործե­րը «թափվել են գլխներին». այնքան շատ են, որ չեն հասցնում քննել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին