a1plus.am-ի փոխանցմամբ` «Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել Արդարադատության նախարարի դեմ: «Ինչի՞ն է պետք Արդարադատության նախարարությունը, եթե Հայաստանում իսպառ բացակայում է արդարությունը», -նման տեսակետ է հայտնել Համալիրի մամուլի քարտուղար Կորյուն Գրիգորյանը։
Հայցի շարժառիթը նախարար Հովհաննես Գրիգորյանի անգործությունն է։ Ըստ Կորյուն Գրիգորյանի՝ Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը խայտառակ սանձարձակություններ է կատարում, իսկ նախարարը չի զսպում. «ԴԱՀԿ ծառայությունն ուղղակի դուքյանի մակարդակով է գործում, որտեղ չկա տարրական կուլտուրա, աշխատակիցները մոռանում են, որ իրենք համազգեստ են հագնում»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում