▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատական դեպարտամենտի համակարգում հափշտակությունների վերաբերյալ նոր գործ է հարուցվել՝ հաշվապահների դեմ

pastinfo.am-ը գրում է, որ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և  դատական կարգադրիչների ծառայության և տարածքային ստորաբաժանումների մի շարք ղեկավար պաշտոնատար անձանց դեմ գործն արդեն դատարանում է:

Սակայն, «Փաստինֆո» տվյալներով
` վերջերս հարուցվել է մեկ այլ քրեական գործ՝ դատական դեպարտամենտում կատարված հափշտակությունների կապակցությամբ, քանի որ պարզվել է, որ այստեղ գործել է հափշտակության մեկ այլ մեխանիզմ եւս՝ հաշվապահների ակտիվ մասնակցությամբ։

Ըստ  տեղեկությունների` որոշ հաշվապահներ կարծել են, որ իրենց աշխատավարձը ցածր է եւ իրենք իրենց աշխատավարձ են սահմանել ու իրենց հաշվեհամարներին փոխանցել ավել աշխատավարձ։

Այս նոր քրեական գործը հարուցվել է  «ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կենտրոնական մարմնի մի խումբ աշխատակիցների կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որի շրջանակներում արդեն մեղադրանք է առաջադրվել 4 հոգու։

Ըստ մեղադրանքի`  «ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի աշխատակիցներ հանդիսացած անձինք տևական ժամանակ, յուրաքանչյուր ամիս հաշվարկել և աշխատավարձի ցուցակներում ներառել են աշխատավարձի ավել գումարներ, ապա նշված ցուցակները փոխանցելով գանձապետարան՝ իրենց բանկային հաշվեհամարներին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի գումար, որը նույն ժամանակահատվածում բանկային քարտերի միջոցով կանխիկացվել և շարունակաբար յուրացման եղանակով հափշտակվել է նրանց կողմից:

Հափշտակության այս մեխանիզմը բացահայտվել է` դատական կարգադրիչների գործով «ՀՀ Դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկում հնարավոր խախտումներ հայտնաբերելու նպատակով նշանակված մասնագիտական ստուգման արդյունքում:

ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության մասնագետների կողմից կատարված ստուգման արդյունքում պարզվել էր, որ 2011թ.-2013թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում՝ թվով 16 դեպքերով, ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի մի խումբ աշխատակիցների անվամբ հաշվարկված աշխատավարձերի և պարգևատրումների ցուցակների հանրագումարներն ավել են գրվել, նույն գումարների չափով ավել են գրվել նաև կենտրոնական գանձապետարանի գործառնական վարչություն ներկայացված վճարման հանձնարարագրերի գումարները, որի արդյունքում աշխատակիցների անվամբ բացված բանկային հաշիվներին ավել գումար է փոխանցվել, ինչը   արտացոլված չէ աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման քարտերում:
 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին