▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Դանիայի հայերը բողոքի գործողություններով ու «դավաճան» վանկարկումով են դիմավորում Կոպենհագեն ժամանած Նիկոլ Փաշինյանին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն:

***

Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել խաղաղության պայմանագրի մեջ և ստորագրել այն։ Այս մասին Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ չնայած բոլոր մարտահրավերներին, Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարության իրական և ամենացանկալի ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է:

«Վերջերս Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր միջպետական սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ սահմանազատման ժամանակ մենք պարզապես պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև վարչական սահմանները, որոնք, ըստ Ալմա Աթայի հռչակագրի, դառնում են պետական սահմաններ»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նա նշել է․ «Մեր տարածաշրջանային կայունության համար ևս մեկ առանցքային կետ է իմ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կվերականգնեն և կբացեն տրանսպորտային և այլ հաղորդակցությունները այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով դրանք անցնում են և համապատասխանում են հավասարության և փոխադարձության սկզբունքներին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին