▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դալաններում ծեծվելու» հերթը ՀՅԴ-ինն է.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամեն բառը չափող-ձեւող, ջրից միշտ չոր դուրս եկող դաշնակցականներն արդեն մի քանի օր է իրենց խորհրդարանական խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Կարապետյանի անդրանիկ ելույթից հետո մեկ նրան «ուրանում» են, հայտարարելով, թե նա դաշնակցական չէ, անկուսակցական է, մեկ էլ թե` ուղղակի խոսքը ճիշտ չի ձեւակերպել:

Իսկ իրականում, ասում են, ՀՅԴ-ի գաղափարական հատվածն իսկապես վրդովված է երիտասարդի պահվածքից եւ նրան առաջարկել է այսուհետ ելույթները համաձայնեցնել կուսակցական փորձառու ընկերների հետ: Այլապես «դալաններում ծեծվելու» հերթը ՀՅԴ-ինն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին