Համաշխարհային Daily Mail պարբերականն անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը.
«Չորրորդ փորձից հետո Սենատն ընդունեց վիճահարույց բանաձևը, որը որպես ցեղասպանություն է ճանաչում հայերի զանգվածային սպանությունները, որոնք տեղի են ունեցել մեկ դար առաջ։ Սա մի քայլ է, որը կլարի Անկարայի և Վաշինգթոնի միջև հարաբերությունները:
Դոնալդ Թրամփը պարտավոր չէ այն ստորագրել, իրավական տեսանկյունից այն ուժ չունի, քանի որ սա պարտավորեցնող բանաձև չէ»,- գրել է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքակա ությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչումը:
Դիտեք նաև՝ Ինչպե՞ս ԱՄՆ սենատոր Մենենդեսը հուզվեց և արտասվեց՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս
Կարդացեք նաև՝ Քիմ Քարդաշյանի արձագանքը՝ Սենատի որոշմանը
Ուզում եմ իմ տատիկի և պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին. Սերժ Թանկյան