Կարդում ես արտագաղթած օգտատերերի գրառումները և ինքդ քեզ հարց տալիս` արդյո՞ք իրենց նոր ոստաններում ամեն ինչ կարգին է, որ քննադատում են միայն մայր Հայրենիքի ներսը:
Հազար ու մի պատմություն ենք լսում, թե ինչպես են լավ կյանքի ակնկալիքով լքում Հայրենիքը, հետո միայն հասկանում, որ կարմիր խալի փռված չէ և առանձնապես սպասող էլ չկա: Կարծում եմ, որ Հայրենիքը չլքածների համար ավելի գործուն և հոգեբանական աջակցություն ցուցաբերած կլինեք, եթե դադարեք հոգու խորքում ինքներդ ձեզ համոզել, թե հեռանալը ճիշտ էր:
Մենք էլ կազատվենք Էլդորադոների մասին դասախոսություններ լսելու պարտադրանքից: