Ռուս հաղորդավար Դմիտրի Դեբրովը որոշ ժամանակ առաջ Twitter-ի իր էջում պատմել էր ԱՄՆ-ում քաղցկեղի դեմ բուժվող երգչուհի Ժաննա Ֆրիսկեի վիճակի մասին։ Սակայն պարզ է դարձել, որ միկրոբլոգում գրվածի հետ հաղորդավարը ոչ մի կապ չունի։
«Ես արդեն բողոք եմ ներկայացրել Twitter-ի դեմ։ Չեմ պատկերացնում, թե ով եւ ինչու է իմ անունից այդպիսի բաներ գրել։ Դա ամոթալի լկտիություն է։ Ժաննային ես չեմ ճանաչում, սոցիալական կայքերից էլ չեմ օգտվում»,- ասել է Դմիտրի Դեբրովը։
Տեղեկացնենք, որ հաղորդավարը իբրև թե գրել էր, որ իր ունեցած տեղեկություններով, Ժաննա Ֆրիսկեն արդեն սկսել է ապաքինվել, ինչի համար շնորհակալություն էր հայտնել Աստծուն: