▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՉԹՕ-ն` Հայաստանի երկնքում

Գնդապետ Մ. Մարչենկոյի վկայությունը. «Երևույթը դիտվել է երեկոյան, ժամը 20.00-22.00-ի միջև: Ուզում եմ հավելել, որ 1965 թ. նոյեմբերի կեսերին ես ինքս անձամբ եմ տեսել այդ երևութը Հայաստանում, Երևանից Լենինական տանող ճանապարհին: Այդ երևույթը, կարելի է ասել, ունեցել է երեք փուլ: Սկզբում մենք նկատեցին վառ լուսավորված հսկա մի կետ, կարծես ցածր բարձրության վրա թռչող արբանյակ լիներ, որը հետզհետե իջնում էր: Այնուհետև այդ գնդի հետնամասում հայտնվեց լույսի մեծ շող` լայն լուսապսակով: Մի քանի րոպե անց լույսի շողն անհետացավ: Ճառագայթի անհետացումից հետո այդ երևույթը որքան մոտենում էր մեզ, վերածվում էր բոցավառվող գնդի: Թռիչքի արագությունը մոտավորապես հավասար էր ինքնաթիռի արագությանը, գնդի ծավալը ժամանակակից ինքնաթիռի կես չափի էր:
Երբ մենք հասանք Լենինական, բնակիչներից մի քանիսը մեզ ասացին, որ իրենք ևս դիտել են այդ երևույթը…»:

 

Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին