▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չշտապենք գնահատականներ հնչեցնել՝ պատմությունն իր գնահատականը կտա

Մենք ծանոթացանք 1978-ի գարնանը, Ստեփանակերտում, անձրևային մի օր: Երկուսս էլ 24 տարեկան էինք...
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ երբեմն հանդիպում էինք, երբ գալիս էի Ստեփանակերտ՝ հերթական ռազմաճակատային ակնարկը պատրաստելու:
1997-ին հանդիպեցինք Երևանում, երբ արդեն Հանրապետության վարչապետի պաշտոնն էիր ստանձնել: Ողջագուրվեցինք, հիշեցիր...
1998-ին, ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, գրեցի մեծածավալ հոդված՝ ,,Անհատը, որին հավատում են,,... Կարդացիր, ժպտացիր...
Առիթներ չեղան մտերիմ լինելու, երբևէ որևէ խնդրանքով չդիմեցի, չնայած աջակցության կարիք շատ ունեի... Շնորհակալ եմ, քո հրամանագրով գնահատվեցի: Համոզված եմ՝ գիտեիր, որ ես եմ...
Երբեմն հիացա քո գործունեությամբ, երբեմն տխրեցի, զայրացա, հիասթափվեցի...
Ինչևէ...
Անկախ հնչող գնահատականներից, ես շնորհավորում եմ 1978-ի իմ ընկերոջը՝ ծննդյան 60-ամյակի առթիվ:
Շնորհավորում եմ հասակակցիս, ընտանիքի հորը, պապին...
Չշտապենք գնահատականներ հնչեցնել՝ պատմությունն իր գնահատականը կտա:
Իսկ այսօր ծննդյան օր է: ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ...

 

Լևոն Մութաֆյան 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին