«ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերությունում անչափ տխուր վիճակ է ստեղծվել: Աշխատակիցները ամիսներով աշխատավարձ չեն ստանում, ծրագրերը փակվում են, աշխատակիցները դուրս են գալիս աշխատանքից: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին անգամ Հ3-ում աշխատավարձ են ստացել ապրիլ-մայիս ամսին, այն էլ մասնակի:
Աշխատակիցներ կան, որ 6 ամսով փող չեն ստացել, իսկ եթե անգամ աշխատավարձը վճարում էլ են, ապա 3 անգամից՝ կես-կես: Երբ աշխատակիցները աշխատավարձ վճարելու պահանջով դիմում են տնօրինությանը, միայն զայրացած հայտարարության են արժանանում, թե՝ որ փող լիներ, կվճարեին: Վերջերս Հ3-ի տնօրեն դերասան Արթուր Հովհաննիսյանը ժողով է հրավիրել և տեղեկացրել, որ պատրաստվում է աշխատակիցների կեսից ավելիին աշխատանքից հեռացնել, իսկ նրանց փոխարեն ուսանողների բերել աշխատելու: Ուսանողներին պրակտիկայի անվան տակ անվճար կաշխատեցնի, և հեռուստաընկերությունը փող կխնայի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: