Ձոն Տիրամորը…
Ծավալվել են աչքերդ ծով,
Հայացքդ լուսե ամպն քողարկող,
Ծիծաղդ` զրնգուն, ինչպես ծփուն ոսկե մի կոհակ,
Մտքերդ` Աստծուն, Հույսդ` Տաճարում,
Սերդ` անսահման հավատքով լեցուն:
Վարդաժպիտ քո ծիծաղին,
Աստվածատուր քո բառերին,
Ոսկեգանգուր քո վարսերի
Եվ մարգարտացող արտասվաթոր քո արցունքին
Վարդափթթիթ պարտեզում
Գեսթեմանիից մինչև Շիրազի
Հազարաբլբուլ հավքն` անգամ Եդեմի
Քեզ չի հասնի ով անման
Մայր սուրբ և նազելի:
Մոտենում է ժամը իրիկնային խավարի,
Շառագունվում է աղջամուղջը`
Տեղը զիջելով նորածնունդ
Բեթղեհեմի աստղալույսով
պարուրված արփւապայծառ լուսնյակին:
Կայծկլթում են աստղերը
Խնկաբույր լուսաջարդ երկնքի,
Որոնք նման են վառվռուն աչքերիդ
Ու սևաթույր վառ ունքերիդ,
Տիրամայր գովյալ գովյալ, քաղցր, անուշ ու բարի միշտ,
Բարեխոս լեր մեջ մեղուցյալ ամենքիս: