Համացանցում լուրեր էին տարածվել, որ «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանն ու Վարսան որդի են ունեցել:
Լուրի իսկությունը ճշտելու համար Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Գոռի հետ, ով չցանկացավ մեկնաբանություն տալ.
«Իմ անձնական կյանքը ընդհանրապես կայքերին չի վերաբերում, ես չեմ թաքցնում որևէ բան, բայց չեմ էլ ցանկանում մեկնաբանել»:
Asekose.am-ը, անկախ Գոռի մեկնաբանությունից, շնորհավորում է նրանց` ընտանիքի համալրման կապակցությամբ: