▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չներվածները» ֆիլմի դերասանները` ֆիլմում առկա համբույրի մասին

Հունիսի 3-ից մայրաքաղաքի կինոթատրոններում կսկսվի ցուցադրվել «Չներվածները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմում հանդես են գալիս սերիալներից և ֆիլմերից ճանաչված դերասաններ` Միկա Բաբայանը, Տիգրան Մնացականյանը, Արթուր Մկրտչյանը և ուրիշներ: Իսկ ահա գլխավոր դերերում մենք կտեսնենք նոր դեմքերի, ինչի կարիքը հայկական կինո և հեռուստաէկրանները զգում են արդեն վաղուց:Գլխավոր հերոսին մարմնավորում է Տիգրան Նալչաջյանը, ով նաև ֆիլմի սցենարի հեղինակն ու պրոդյուսերն է, իսկ ահա գլխավոր հերոսուհու` Նանեի դերը խաղում է սկսնակ դերասանուհի Լուսինե Իսպիրյանը:Քանի որ համացանցում տարածվել էր ֆիլմից մի կադր, որտեղ Տիգրանի և Լուսինեի կերպարները համբուրվում են, փորձեցինք նրանցից ճշտել այդ դրվագի մասին որոշ մանրամասներ.

«Ես այդ տեսարանը մեկնաբանել չեմ ցանկանում և չեմ էլ կարծում, որ կա դրա իմաստը»,-եղավ Լուսինեի պատասխանը,-«Կինոէկրանը կտա բոլոր հարցերի պատասխանները»:Տիգրան Նալչաջյանն էլ իր հերթին ասաց. «Ֆիլմում կա սիրո պատմություն, իսկ համբույրը դրա բաղկացուցիչ մասն է: Բայց ասեմ, որ միայն մեր հերոսները չէ, որ ֆիլմում համբուրվում են: Ընդհանրապես ֆիլմը բազմաժանր է, արագ զարգացող գործողություններով և կարծում եմ հանդիսատեսին դուր կգա»:

Դե ինչ, սպասենք հանդիսատեսի արձագանքին, որը կարծում ենք չի ուշանա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին