▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձմռան ցրտին 48 աստիճան ջերմություն

Ավստրալիայի պատմության մեջ գրանցվել է աննախադեպ շոգ: Ըստ BBC-ի` ավարտված ամառն ամենատաքն էր երկրի ողջ պատմության մեջ: 
Երկրում միջին ջերմաստիճանը կազմել է 28.6 աստիճան, իսկ Սիդնեյում այս ամառ գրանցվել է նոր ջերմային ռեկորդ՝ +46С:
Մայրցամաքի մեծ մասում հունվարի առաջին կեսին սաստիկ շոգի պատճառով, գրանցվել է տարբեր դեպքեր: Ջերմաստիճանի անսպասելի բարձրացման հետևանքով որոշ նահանգներում խոշոր հրդեհներ են բռնկվել:
Ավստրալիայի Կլիմայի ուսումնասիրության կենտրոնը զգուշացրել էր, որ էքստրեմալ տապի ժամկետները կավելանան, եթե շարունակվի մթնոլորտի աղտոտումը գազերով, որոնք ուժեղացնում են «ջերմոցային էֆեկտը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին