armlur.am-ը գրում է. Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կայքի հետ զրույցում ասաց, որ 2014 թվականը հայ ժողովրդի համար վտանգներով լի տարի էր: Ըստ մարզպետի՝ միայն իրեն պաշտոնի վերանշանակելը դեռևս չի կարելի ասել, որ իր համար հաջողված տարի էր:
Հատված հարցազրույցից.
-2014 թվականին Ձեզ վերադարձրին մարզպետի պաշտոնը, դա բավարար չէ՞ր, որ տարին լավը համարեք: -Մի հոգու համար, եթե դա լավ է, դեռ չի նշանակում, որ բոլորի համար դա լավ է: Ես էլ իմ ծառայությունները կունենամ այդ նշանակումից հետո, բայց դա չի նշանակում, որ ինձ պաշտոնի են նշանակել: Ասեմ, որ ինձ համար շատ լավ տարի էր, միևնույն է, այդ ամենի կողքին ես շատ ցավոտ բաներ ունեմ:
-Իսկ Ձմեռ պապիկից ի՞նչ եք ուզել Ձեզ համար 2015 թվականին: -Ձմեռ պապին ես եմ, ինձանից պետք է ուզեն, ես էլ հասցնեմ տամ (ծիծաղում է…):
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/285400/