▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չկա աշխարհում մեկը, ում աչքերին վախենամ նայել». Յապոնչիկ

Armlur.am, հղում կատարելով NTV հեռուստաընկերության կողմից նկարահանված ֆիլմին, ներկայացնում է քրեական աշխարհի կնքահայր, աշխարհահռչակ «օրենքով գող» Յապոնչիկի՝ Վյաչեսլավ Կիրիլովիչ Իվանկովի անցած ուղին և գործունեությունը: 2004 թվականի հուլիսի 14-ն էր. այդ օրը Նյու-Յորքից հատուկ չվերթով, թիկնազորի ուղեկցությամբ, Մոսկվա ժամանեց անձնավորություն, ում անունը միայն ահ ու սարսափ էր առաջացնում շատերի մոտ: Անունն այդ լեգենդ դարձավ. նրա կենսագրության մասին տասնյակ գրքեր, թիվ ու հաշիվ չունեցող լրագրողական հոդվածներ հրապարակվեցին:

Անսովոր չվերթի ողջ ընթացքում նա խաղաղ զրուցում էր որոշ ուղևորների հետ, գիրք էր կարդում: Զրահապատ միկրոավտոբուսն ու հատուկ ջոկատայինների մի ամբողջ խումբ համբերատար սպասում էին անցատեղիի մոտ: Նիհար և կարճահասակ 64-ամյա մարդուն ակնթարթորեն շրջափակում են տասնյակ հատուկ ջոկատայիններ՝ դիմակներով և հրացաններով զինված: Ձեռնաշղթաները ձերբակալվածից չեն հանվում: Ձեռքում նրա միայն գիրքն էր, որը նա ամուր բռնել և բաց չէր թողնում:

Զրահապատված FORD-ը տեղից շարժվեց և սահուն ընթացավ դեպի «Մատրոսկայա տիշինա» կալանավայր: Այդ առավոտյան Մոսկվա վերադարձավ ռուսական քրեական աշխարհի «օրենքով գողերից» Վյաչեսլավ Իվանկովը՝ ռուսական քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Յապոնչիկը: «Մտերիմներս, ընկերներս ասում էին ինձ՝ ինչո՞ւ ես վերադառնում, ի՞նչ ունես այնտեղ: Այդքան տանջվեցիր, կորցրիր»,- կալանավայրում այսպես է արտահայտվել «գողը»:

Յապոնչիկի հետ կապված մեծագույն հանելուկն այն էր, թե ինչու նա վերադարձավ Ռուսաստան. կարող էր Միացյալ Նահանգներում մնալ՝ էմիգրանտների համար նախատեսված կալանավայրում, ապա՝ մեկնել հեռու մի տեղ: Բայց նա վերադարձավ՝ իր հետ բերելով միայն մի գիրք, որը մի կողմ նետեց ինքը՝ «Մատրոսկայա տիշինա» կալանավայրի դարպասների մոտ: Վյաչեսլավ Իվանկովը՝ նույն ինքը Յապոնչիկը, նույն ինքը՝ պապը, կարդում էր պատմական ակնարկ: Գիրքը կոչվում էր «Царь славян» (Սլավոնացիների արքան):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին